Մտահո՞գ ես։ Ստորագրիր, քո ձայնը կարևոր է։
Կից լուսանկարները թույլ նյարդերի համար չեն։ Սրանք պարզապես կադրեր չեն, դրանք մարդկանց մարմինների վրա թողած իրական հետևանքներ են՝ ցավ, վախ, վտանգ, որոնց քաղաքացիները բախվում են ամեն օր՝ սեփական բնակավայրերում։
Քանի որ խնդիրը գնալով ավելի վտանգավոր է դառնում և լուծելու համար որևէ հստակ քայլ չի ձեռնարկվում, խնդրում եմ աջակցել ինձ՝ միանալով ստորագրահավաքին, որպեսզի օրենքի շրջանակներում դիմենք պատկան մարմիններին՝ թափառող կենդանիների խնդրի կարգավորման և մեր համայնքի համար անվտանգ միջավայր ապահովելու նպատակով։
Ես առաջարկում եմ հետևյալ քայլերը՝
24/7 գործող թեժ գիծ, որտեղ բնակիչները կարող են հաղորդել վտանգի դեպքերը։
Արագ արձագանքող մասնագիտացված խմբեր, որոնք հարձակման վտանգի դեպքում անմիջապես կմեկնեն դեպքի վայր, կգնահատեն իրավիճակը և կտեղափոխեն ագրեսիվ շներին համայնքին պատկանող ցանկապատված տարածքներում։
Ապահովելուց հետո՝ նոր միայն անցում ստերջացման, կացարանների կառուցման ծրագրերին։
Եթե դուք նույնպես մտահոգ եք խնդրով, կիսվեք գրառումով, և միացեք ձեր ստորագրահավաքին` ընտանիքի անդամների, ընկերների հետ միասին։
Ինչպե՞ս մասնակցել ստորագրահավաքին
Տպում եք ձևաթուղթը,
լրացնում ձեր տվյալները,
ստորագրում,
լուսանկարում ստորագրված թերթը
և ուղարկում ինձ անձնական հաղորդագրությամբ։
Օնլայն տարբերակով
Անցնում եք մեկնաբանությունում տեղադրված հղումով և օնլայն ստորագրու ձևաթուղթը։