ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ տնտեսվարողներ և համաքաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ ընդունվել է կաթի արտադրության համար սուբսիդավորման տրամադրման միջոցառումը։
Միջոցառման նպատակն է աակցել Հանրապետության բոլոր մարզերում կաթի արտադրության գործընթացին և խթանել սեփական արտադրությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների (շահառուների) գործունեությունը:
Միջոցառման շահառու կարող են հանդիսանալ 2026 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կովի անմշակ կաթի արտադրություն իրականացնող՝ 3 գլուխ և ավելի կովեր տնօրինող այն տնտեսվարող սուբյեկտները, որոնց տնօրինության տակ գտնվող կովերը հաշվառված են «ԱՆԻ ՊԱՍ» էլեկտրոնային տեղեկատվական համակարգում և ներառված են եղել գյուղատնտեսական կենդանիների պատվաստման ծրագրի շրջանակներում իրականացված կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումներում:
Մանրամասներին ծանոթանալու և դիմելու համար՝
Ծրագրի ամբողջական պայմաններին կարող եք ծանոթանալ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում՝ mineconomy.am/page/3693
Դիտեք տեղեկատվական տեսանյութը հետևյալ հղումով՝ youtu.be/ehIER4X_NoI