Սյունիքի շախմատի տղամարդկանց 25-րդ առաջնությունը կանցկացվի Կապանում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Սյունիքի մարզի շախմատի տղամարդկանց 25-րդ առաջնություն

Մայիսի 28 -ից հունիսի 1-ը Կապան քաղաքում կանցկացվի Սյունիքի մարզի շախմատի 25-րդ առաջնությունը: Առաջնությանն իրավունք ունեն մասնակցելու Սյունիքի մարզի ազգային վարկանիշ ունեցող և առանց վարկանիշի առնվազն 1-ին կարգ ունեցող շախմատիստները, ինչպես նաև Հայաստանի պատանիների առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարից եզրափակիչ անցած շախմատիստները։

Առաջնությունում լավագույն արդյունք ցույց տված չորս շախմատիստներ կմասնակցեն Հայաստանի շախմատի տարածաշրջանային առաջնությանը։ Լավագույն շախմատիստները կպարգևատրվեն՝

1-ին տեղ- 70000 դրամ

2-րդ տեղ- 60000 դրամ

3-րդ տեղ- 50000 դրամ

4-րդ տեղ- 40000 դրամ

5-րդ տեղ- 30000 դրամ

մինչև․ 18տ.- 15000 դրամ

մինչև․ 14տ.- 15000 դրամ

լավագույն ուսուցիչ- 10000 դրամ

լավագույն աղջիկ- 10000 դրամ

լավագույն վետերան- 10000 դրամ

Առաջնությունը կանցկացվի ըստ ՖԻԴԵ֊ի կանոնագրքի 7 խաղափուլով։ Կիրառվում է «Ֆիշերի»ժամակարգը՝ յուրաքանչյուր պարտիայում մասնակիցներին տրվում է 90 րոպե ժամանակ՝

մինչև խաղի ավարտը, միաժամանակ յուրաքանչյուր քայլի համար, սկսած առաջինից

տրվում է 30 վայրկյան լրացուցիչ ժամանակ։

Առաջնության գլխավոր մրցավարն է Ստեփան Խաչատրյանը։

Առաջնության բացումը տեղի կունենա մայիսի 28-ին, ժամը՝ 14։30-ին, Կապանի մշակույթի տանը։ Գրանցման և Մանրամասների համար զանգահարել 093-64-43-42

Գլխավոր մրցավար Ս.Խաչատրյան։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել