Բաղակաց կրթական կենտրոնը հյուրընկալեց Սմբատ Լպուտյանին․ տեսանյութ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Այսօր Բաղակաց կրթական կենտրոնը հյուրընկալեց Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր տնօրեն, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանին։🥰

Բաղակաց կրթական կենտրոնը առաջարկում է այլընտրանքային կրթական ուղի, որը հիմնված է իրական արդյունքների, ստեղծարարության և սոցիալական պատասխանատվության վրա։ Ուսանողներից շատերը արդեն հիմնել են սեփական ստարտափներ, իսկ երրորդ կուրսից՝ իրենք են դասավանդում ծրագրավորում սկսնակներին՝ իրենց գիտելիքն ու փորձը փոխանցելով նոր սերնդին։

Ուսումնական ծրագրում ներառված են նաև կավագործություն և գրաբար, որոնք ձևավորում են մշակութային ինքնություն և ստեղծագործական մտածողություն։

Այցելության ընթացքում ուսանողները ներկայացրեցին իրենց աշխատանքները, ցուցադրեցին նախագծերը և կիսվեցին նոր գաղափարներով։ Պարոն Լպուտյանը մեծ հետաքրքրությամբ լսեց նրանց, քաջալերեց նախաձեռնությունները և մաղթեց հաջողություն նրանց ապագա ծրագրերում։

Այսպիսի հանդիպումները լցնում են ուսանողների օրը ներշնչանքով և նոր ուժով շարունակելու իրենց ստեղծագործ ճանապարհը։

Տեսանյութը կարող եք դիտել այս հղումով․
https://www.facebook.com/share/r/1AxAYbJ6ne/

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել