Փետրվարի 27-ին Սիսիանում մեկնարկեց Սյունիքի մարզի շախմատի պատանիների 18-րդ առաջնությունը։
Մարզի համայնքներից շուրջ 90 շախմատիսներ չորս օր շարունակ կպայքարեն որոշելու համար մարզի ուժեղագույն պատանի շախմատիստներին։
Առաջնության գլխավոր մրցավարն է Ստեփան Խաչատրյանը։
Լավագույները կստանան ՀՀ պատանիների առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարի ուղեգրեր։
Առաջնության մանրամասներին կարող եք հետեւել այս հղումներից․
մինչև 14տ – https://chess-results.com/tnr1127156.aspx?lan=28
մինչև 12տ – https://chess-results.com/tnr1127130.aspx?lan=28
մինչև 10տ – https://chess-results.com/tnr1127116.aspx?lan=28
մինչև 8տ – https://chess-results.com/tnr1127081.aspx?lan=28
Մրցաշարը տեղի է ունենում Սիսիանի մշակույթի տանը, որի համար շնորհակալություն ենք հայտնում Սիսիան համայնքի ղեկավար պարոն Հովսեփ Առաքելյանին:
Մրցաշարի կազմակերպչական հիմնական ծախսերը հոգում է “Կապանի Լեռնահարստացման Կոմբինատ” ՓԲԸ
որի շնորհիվ էլ հնարավոր դարձավ կազմակերպելու առաջնությունը։