Դիտումների քանակը` 28
Սթրեսի կառավարման թեմայով դասընթաց՝ համայնքի բնակիչների համար
Սթրեսի կառավարման թեմայով իրազեկման և հմտությունների զարգացման դասընթացը իրականացվել է Կարմիր խաչի աշխատակցի կողմից։
Դասընթացի նպատակն էր աջակցել մասնակիցներին՝
ճանաչելու սթրեսի առաջացման պատճառները,
հասկանալու դրա ազդեցությունը մարդու առողջության և առօրյա կյանքի վրա,
սովորելու սթրեսի նվազեցման և ինքնակարգավորման գործնական մեթոդներ։
Նմանատիպ նախաձեռնությունները նպաստում են համայնքի բնակիչների հոգեկան առողջության պահպանմանը և կյանքի որակի բարձրացմանը։