Դիտումների քանակը` 32
Սեպտեմբերի 11-ին Գորիսում անցկացնելու ենք զենքի ձեռքբերման քննություն։
Սա հիանալի հնարավորություն է բոլոր նրանց համար, ովքեր՝ ցանկանում են ունենալ զենքի ձեռքբերման քննության անժամկետ հավաստագիր, օրինական ճանապարհով ձեռք բերել ողորկափող կամ ակոսափող զենք։
Բաց մի թողեք այս հնարավորությունը, պատրաստվեք և գրանցվեք քննությանը մասնակցելու համար։
Գրանցվելու համար անհրաժեշտ է օրացույցում ընտրել սեպտեմբերի 11-ը, հարմար ժամը։
Ուշադրություն
Դեպի գործնական քննության տեղամաս ուղևորափոխադրումը կիրականացվի մեր կողմից։
Հարցերի դեպքում զանգահարել՝
+374 41 542002
Քննության մանրամասները ձեզ կհաղորդվեն լրացուցիչ զանգով։