Սամվել Լալայանի շնորհավորական ուղերձը Երիտասրդների միջազգային օրվա առթիվ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Սիրելի՛ երիտասարդներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ Երիտասարդների միջազգային օրվա առթիվ։

Երիտասարդությունը նոր գաղափարների, համարձակ նախաձեռնությունների, ստեղծագործ մտքի և ապագայի նկատմամբ հավատքի ժամանակաշրջանն է։ Դուք եք մեր համայնքի ու երկրի վաղվա օրը, և հենց ձեր գիտելիքը, աշխատասիրությունն ու ակտիվ մասնակցությունն են ձևավորելու այն միջավայրը, որտեղ ապրելու ենք բոլորս։

Տաթև համայնքի երիտասարդները բազմիցս ապացուցել են, որ կարող են լինել նախաձեռնող, պատասխանատու և նպատակասլաց՝ իրենց ներդրումն ունենալով համայնքի զարգացման, մշակույթի, կրթության ու հասարակական կյանքի տարբեր ոլորտներում։

Մաղթում եմ ձեզ վստահություն սեփական ուժերի նկատմամբ, նորանոր հաջողություններ, նպատակների իրականացում և երբեք չսպառվող եռանդ։ Թող ձեր յուրաքանչյուր նախաձեռնություն դառնա նոր հնարավորության սկիզբ, իսկ ձեր գաղափարները՝ մեր համայնքի զարգացման շարժիչ ուժը։

Շնորհավոր Երիտասարդների օրը։

Եղե՛ք համարձակ, նախաձեռնող և հավատացե՛ք ձեր ուժերին։

Տաթև համայնքի ղեկավար

Սամվել Լալայան

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել