Դիտումների քանակը` 22
Անցկացվեց «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտության ավարտական կուրսի ուսանողների պետական ամփոփիչ քննությունը՝ ընդհանուր և հատուկ մասնագիտական մոդուլներից։
Ուսանողները ներկայացրին իրենց 4 տարիների ընթացքում ձեռք բերած տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները։
Շնորհավորում ենք մեր շրջանավարտներին՝ քննությունները հանձնելու կապակցությամբ և մաղթում մասնագիտական վերելքներ ու կանաչ ճանապարհ աշխատաշուկայում:
Հանձնաժողովի նախագահ՝ «Zealous» ՓԲԸ-ի որակի ապահովման գծով փոխտնօրեն Կառլեն Օհանյան