Դիտումների քանակը` 20
Երեկ Գորիսի երկրագիտական թանգարանում «Պեղումներ Տաթևի Մեծ անապատում» խորագրով բանախոսությամբ հանդես եկավ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հնագետ, հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Արման Նալբանդյանը։
Հանդիպմանը ներկա էին Գորիսի մշակույթի բազմաթիվ գործիչներ և արվեստասերներ։ Միջոցառումն անցավ ջերմ ու անմիջական մթնոլորտում՝ վերածվելով աշխույժ հարցուպատասխանի և հետաքրքիր մասնագիտական քննարկման։