Պապիս հետ հանդ գնալիս ծնվեց իմ կյանքի գաղափարը. Դավիթ Դավթյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Տեղ գյուղ, 92 թվական:

Գյուղը ռմբակոծվում էր, գրադը չի խնայում նաև մեր տունը:

Աստված պահում է մեզ. ողջ-առողջ ենք բոլորս, բայց տան կեսը էլ չկա:

Գյուղում սնարյադները թափվում էին անձրևի պես:

Հետո արդեն հայրս պետք է գնար Հորադիզ` իր բաժին կռիվն անելու:

Ես 2 տարեկան էի, ախպերս` 5, պապս որոշում է մեզ ու մորս հանել գյուղից, տանել ավելի ապահով տեղ:

Ավելի ապահով տեղը Մասիս քաղաքն էր. էնտեղ բարեկամներ կային:

Չգիտեմ ինչպես ու չգիտեմ ինչով` մենք արդեն Մասիսում էինք, փառք Աստծո` ողջ-առողջ:

Սուրբ գործն անելոց հետո արդեն հաջորդ օրը պապս պետք է վերադառնար գյուղ, ես՝ փոքրիկս, հողերի մեջ խաղում էի:

Պապիկը գրկեց բոլորիս, հրաժեշտ տվեց:

Պապի` մի քանի քայլ հեռանալուց հետո նոր ես հասկանում եմ կատարվելիքը:

Վազում եմ պապուս հետևից, գրկում ու լացելով խնդրում, որ չգնա:

Պապս էլա սկսում լացել,

պոկում են ինձ պապից, որ խեղճ մարդը կարողանա գնա…

Անցնում են տարիներ,

Էդ օրը դաջվումա պապիս սրտում, և էդ օրվանից հետո երբեք չի թաքցնում իմ հանդեպ ունեցած տարբերվող մեծ սերը:

Ինձ ավազակ էր ասում. դե շատ չարաճճի եմ եղել:

Երբ ինձ հարցնում են` որտեղից ներսումս էդքան սեր դեպի հող ու բնություն, միշտ ժպտում եմ քաղցր ու մի լղոզող պատասխան տալիս:

Բոստան, բաղեր թե դաշտեր, կարճ ասած` հանդ գնալիս պապս միշտ հարցնում էր. «Էն ավազակը շտեղա՞», ու միշտ տանում էր հետը՝ առանց ինձ ոչ մի տեղ:

Մինչև հիմա ականջիսա պապիս ձայնը, որ մեկ կռիվ էր, մեկ գովեստի խոսքեր՝ մի գեղեցիկ դիսկուս մարդու և բնության միջև, պապս խոսում էր բնության հետ:

Հողի սերը ստացել եմ պապիցս:

Հորս համար, ինձ համար և եղբորս համար պապս բացեց գյուղատնտեսություն անունով գիրքը, և դա դարձավ մեր կյանքը…

Եվ այստեղից էլ ծնվել է «Գյուղատնտեսությունը կյանք է» իմ հայտնի խոսքը:

Այո, կյանք, ոչ թե գործ, կյանք, որտեղ կարելի է անսահման ստեղծագործել:

Մեր մեծ ընտանիքի գյուղատնտեսության կյանքի հիմնադիրը Եփրեմ պապս է

Հ.գ. Չգիտեմ նկարում քանի տարեկան եմ, բայց վստահ մի բան գիտեմ. պապիս հետ հանդ ենք գնում )))

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել