Չինաստանը իրականացրել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի ուսումնական արձակում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Չինաստանի ռազմածովային ուժերը Հարավային Խաղաղ օվկիանոսի միջազգային ջրերում իրականացրել են ատոմային սուզանավից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի ուսումնական արձակում։ Պաշտոնական տվյալներով՝ հրթիռը կրել է ոչ մարտական մարտագլխիկ և հաջողությամբ հասել է նախատեսված թիրախային շրջանին։ Հրթիռի և սուզանավի ճշգրիտ տիպը, ինչպես նաև ընկնելու վայրը չեն հրապարակվել։

Չինաստանի պաշտպանության գերատեսչությունը հայտարարում է, որ փորձարկումն իրականացվել է տարեկան ծրագրային զորավարժությունների շրջանակում և ուղղված չի եղել որևէ երկրի դեմ։ Սա դարձել է Չինաստանի առաջին պաշտոնապես հաստատված ռազմավարական հրթիռի արձակումը ատոմային սուզանավից 1982 թվականից ի վեր։

Փորձարկումը կտրուկ արձագանք է առաջացրել Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Ավստրալիան այն բնութագրել է որպես ապակայունացնող քայլ՝ ընդգծելով Չինաստանի ռազմավարական զինանոցի ընդլայնման շուրջ թափանցիկության պակասը։ Նոր Զելանդիան հայտարարել է, որ չի ցանկանում նման հրթիռային փորձարկումներ տեսնել Հարավային Խաղաղ օվկիանոսի ջրերում, իսկ Ճապոնիան պաշտոնական բողոք է հայտնել՝ նշելով, որ թռիչքի երթուղու և հնարավոր բեկորների անկման մասին նախազգուշացվել է ընդամենը մի քանի ժամ առաջ։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել