Այս օրերին չափազանց կարևոր իրադարձություններ են տեղի ունենում Հնդկաստանի և Չինաստանի միջև։ Հնդկաստան է ժամանել Չինաստանի ԱԳ նախարար պարոն Վան Ի-ն։
Սա վերջին տարիներին առաջին այցելությունն է և կարեւոր է հատկապես այն պատճառով, որ երկու երկրները, լինելով ասիական գիգանտներ, տասնամյակներ շարունակ մրցակցել են միասին և տարբեր խնդիրներում հարվածել միմյանց շահերին։ Պակիստան – չինական հարաբերությունները մեծ հաշվով հենց հակահնդկական քաղաքականության մաս են։ Նյու Դելիում պարոն Վան Ի-ն թերևս ռազմավարական շրջադարձ կանխատեսող հայտարարություն արեց, նշելով, որ այսուհետ երկրները ոչ թե իրար որպես մրցակիցներ, այլ գործակիցներ ու հնարավորություններ պետք է տեսնեն։
Նմանապես կարևոր էր Հնդկաստանի ԱԳ նախարար պարոն Dr S. Jaishankarի հայտարարությունը, առ այն, որ Հնդկաստանը Թայվանն համարում է Չինաստանի մասը և այդ մասով Թայբեյի հետ հարաբերությունները չեն փոխվել։
Եթե այս հայտարարություններն իսկապես համագործակցության և հարաբերությունների փոխակերպման հանգեցնեն, ապա էապես կփոխվի ո’չ միայն Արևելյան և Հարավարևելյան Ասիայի, այլև ամբողջ Եվրասիայի գլոբալ քաղաքականության քարտեզը։
Այս հարաբերությունների փոխակերպումը նաև չափազանց կարևոր է Հայաստանի համար, որովհետև հնարավոր չին-հնդկական համագործակցության ձևաչափում տեղավորվելով Հայաստանի համար կստեղծվեն ինչպես տնտեսական, այնպես էլ կոմունիկացիոն, տեխնոլոգիական, ռազմական, քաղաքական հնարավորություններ։