Ուրոլոգիական ծառայության փորձառու բժիշկներ կլինեն Գորիսի ԲԿ֊ում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Նոյեմբերի 29֊ին Գորիսի ԲԿ֊ում վիրահատություններ կիրականացնեն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ֊ի Ուրոլոգիական ծառայության ղեկավար Հովհաննես Մկրտչյանը և վիրաբուժական ծառայության ղեկավար, Առողջապահության Նախարարի` վիրաբուժության գծով խորհրդատու Գրիգոր Պապոյանը

֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊

Սիրելի՜ հայրենակիցներ

Տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 29֊ին Գորիսի ԲԿ կայցելեն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ուրոլոգիական ծառայության ղեկավար, փորձառու և առաջատար լապարոսկոպիկ վիրաբույժ, օնկոուրոլոգ Հովհաննես Մկրտչյանը և վիրաբուժական ծառայության ղեկավար, Առողջապահության Նախարարի` վիրաբուժության գծով խորհրդատու Գրիգոր Պապոյանը։

Վիրահատությունները կատարվելու են ինչպես վճարովի հիմունքներով, այնպես էլ անվճար՝ պետպատվերի հիմք ունեցող անձանց:

Բուժառուները կարող են դիմել հետևյալ խնդիրների դեպքում՝

✔️ Երիկամի նորագոյացություններ և կիստաներ

✔️ Երիկամի ավազան-միզածորանային սեգմենտի նեղացում

✔️ Երիկամի բաժակ ավազանային համակարգի խոշոր քարեր

✔️ Տերմինալ հիդրոնեֆրոզ

✔️ Միզածորանի տարբեր հատվածի նեղացումներ

✔️ Երիկամի և միզածորանի բնածին արատներ

✔️ Շագանակագեղձի մեծ չափսերի ադենոմա, երբ անհրաժեշտ է բաց վիրահատություն

✔️ Ուրոլոգիական և որովայնի օրգանների ուռուցքներ

✔️Որովայնի պատի բոլոր հատվածների ճողվածքներ` աճուկային, ազդրային և այլն

✔️Լյարդի էխինոկոկային կիստաներ

✔️Ստոծանու ճողվածքներ

✔️Ստամոքսի երկայնակի մասնահատում` ճարպակալումով տառապող անձանց մոտ։

Բոլոր վիրահատությունները կիրականացվեն լապարոսկոպիկ եղանակով` ժամանակակից սարքավորումներով և գործիքներով։

Հարցերի և հերթագրման համար աշխատանքային ժամերին զանգահարել փոխտնօրեն Վարդան Ավագյանին` հետևյալ հեռախոսահամարով

☎️098 440 740

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել