Դիտումների քանակը` 82
Որոտանում ավարտվել են ջրամբարի վերակառուցման աշխատանքները։ ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի և Գորիսի համայնքապետարանի համատեղ համագործակցությամբ իրականացվող նախագիծը հնարավորություն կտա ամբողջապես վերականգնել բնակավայրի ոռոգման համակարգը։
Համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի վերահսկողությամբ, գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ, Գորիս համայնքի բոլոր բնակավայրերում ոռոգման խնդիրը լուծում է ստանում։
Որոտանում նաև ջրամբարների վերակառուցման աշխատանքներն են ավարտվել։
Նպատակը հստակ է՝ Գորիս համայնքի որևէ բնակավայրում այգիների ոռոգման հարցը խնդիր չպետք է լինի։
Համայնքը գործընկեր կազմակերպությունների հետ աշխատանքներ է տանում, որպեսզի Որոտանում ցանցը սնուցող հիմնական ջրատարը ևս վերակառուցվի։