Կարճ չկարողացա, բայց կարևորի մասինա)
Տղերքը ձեռքները պարզած սառում էին, քաշեցի, կանգնեցի.
-Ես մինչև Հոռոմ գնալու եմ, նստեք, թե ճանապարհը նույննա:
Երիտասարդները 4-ն էին, 4 ընկեր-դասընկեր, էն ամենասիրուն տարիքը, որ էսօր-էգուց պիտի բանակ գնան:
-Ապրես, հոպար ջան, սառել էինք:
Քաշեցի կանգնեցի.
-Դու՛ հոպար ասող, իջար հենց հիմա:
Մի պահ լարվեցին, չհասկացան ինչ կատարվեց, բայց սիրուն բան տեսա. 4-ն էլ ձեռքները տարան դեպի ռուչկա, որ բացեն, իջնեն )))
Ժպտացի, նորից քշեցի, հասկացան, որ կատակ էր:
-Տղերք, ձեր պես ջահել եմ, պռոստը գլխիս ալյուրա լցվել, դրա համարա մազերս սպիտակ, հոպար չասեք էլ:
-Որտեղի՞ց ես ախպերս:
-Տեղ գյուղից, գիտե՞ք` դա որտեղա:
Տեղի մասին գիտեին, բայց վերջին պատերազմական դեպքերից:
Շարունակում եմ ջիգյար զրույցը, հարցնում եմ.
-Գյուղի տղերքը գազան են, չէ՞:
Տղերքի նստելու ձևը մի տեսակ փոխվեց. դե գազան ենք խոսում:
Շատ չեմ թողում խոսեն, ես եմ խոսում:
-Բայց չարչարանքա չէ՞ գյուղի կյանքը, քաղաքի դվիժենին մեկա ուրիշա:
Էստեղ տղերքը մոռացան, որ ես էլ էի գյուղից, դաժե մոռացան, որ հոպար չեմ, սկսեցին իրար հերթ չտալով պատմել դժվարության ու գյուղի «մեռած» կյանքի մասին:
Ընդհատեցի խիստ տոնով ու կտրող հարցով.
-Իսկ ո՞վ պետքա փոխի էդ ամենը:
Քար լռություն, չեն հասկանում հարցիս իմաստը:
Չեն հասկանում ամենանուրբը. իրենք հարցիս հասցեատերը չեն, իրենք փոխողն են:
Տղերքից մեկը տվեց ամենավատ պատասխանը, մնացածը լռությամբ համաձայնեցին.
-Որ հնարավորություն ունենանք, քաղաքում կապրենք, բանակից գամ, տեղափոխվելու եմ:
Ես լուռ լսում եմ:
Մեջների ճարպիկը խորը հայացքով ինձա նայում.
-Բա դու որտե՞ղ ես ապրում:
-Երևանում:
Էլի փոխվեց տղերքի դեմքը, բայց ուրիշ ձև. իրենք արդեն կոզր ունեն:
-Բա որ գյուղը էդքան լավա, ինչի՞ գյուղում չես ապրում:
Խելոք պատասխանեցի.
-Որ հնարավորություն ունենամ, գյուղում կապրեմ:
-Այսի՞նքն:
-Այսինքն ես էստեղ եմ, որ վաճառեմ մեր գյուղի հողից ստացածը, 250 կմ հեռավորությունից ամեն օր դա անելը անհնարա, իսկ էդ գործով տասնյակ ընտանիքներ են ապրում:
Էլի քար լռություն:
-Տղերք, ճագար պահու՞մ եք:
Ու հարցիցս միանգամից ժպիտ եկավ մեկի մոտ)
-Ես էլ ուզում եմ հիշեմ` քեզ որտեղից գիտեմ, քո ֆերման տելեվիզրով ցույց են տվել, չէ՞:
Ու ոգևորված ընկերներին պատմումա իմ մասին)))
-Բա, գիտե՞ք մենակ հեռու գյուղի գործերն եմ անում, մոտիկ գյուղում էլ եմ աշխատում, ու հաջորդ գործս մոտիկ գյուղում տուն սարքելնա լինելու, որ ամեն օր չգնամ-գամ:
Ու էդպես զրուցելով հասանք իջնելու տեղը՝ Ապարան:
Եղավ երկրորդ սիրուն պահը. ես կանգնել եմ, բայց տղերքը չէին շտապում իջնել, իրենց դուր էր եկել մեր շփումը

Արդեն մոտիկի պես հաջող արեցինք իրար, ու գնացին)))
Ճանապարհը կարճ էր, ու ցավոք ես չհասցրեցի ապագան կերտողներին փոխանցել էն ցավի մասին, որ տեսնում եմ ամեն առավոտ գյուղ գործի գնալիս. իմ ճանապարհը ազատ է, իսկ քաղաք եկողը համարյա խցանում, և հակառակ հաջորդականությունը արդեն երեկոյան:
Չհասցրեցի ասել, որ գյուղացին չզգալով՝ չգիտակցելով իր իրական ռեսուրսները, գալիս է քաղաք` կոպեկ աշխատելու համար:
Էսօրվա երիտասարդը վաղվա մեր օրնա՝ մեր ապագան, ու իրենք ավելի խելացի, ավելի կազմակերպված պետք է լինեն, քան ավագ սերունդը:
Էսպես ամեն բան լավ է լինելու
