Շնորհակալագիր Ալիկ Հարությունյանին Սիսիանում շախմատի զարգացման մեջ ունեցած մեծ ավանդի համար

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանը Սիսիան համայնքի վաստակաշատ շախմատի մարզիչ Ալիկ Հարությունյանին հանձնեց շնորհակալագիր՝ շախմատի կրթության զարգացման հարցում դրսևորած երկարամյա նվիրված աշխատանքի, սերունդների կրթման գործում ցուցաբերած բարձր մասնագիտական մոտեցման և ոլորտում ունեցած նշանակալի ներդրման համար։
Շնորհակալագիրն արժևորում է նրա հետևողական գործունեությունը Սիսիանում շախմատի կրթական միջավայրի ձևավորման, երիտասարդների մտավոր ներուժի բացահայտման ու զարգացման, ինչպես նաև համայնքում շախմատային մշակույթի տարածման գործում։
Միջոցառման ընթացքում Սմբատ Լպուտյանը նշեց, որ Ալիկ Հարությունյանի տարիների բանիմաց և նվիրումով աշխատանքը օրինակելի է թե՛ աշակերտների, թե՛ գործընկերների, թե՛ ողջ համայնքի համար՝ ընդգծելով, որ նման մասնագետների շնորհիվ է, որ մարզերում շախմատը շարունակում է զարգանալ և դառնալ կրթական կարևոր արժեք։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել