Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակներում Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրում «Էկո-երիտասարդություն» հասարակական կազմակերպության կողմից բացվեց «Թև թևի» երեխաների ներառական զարգացման կենտրոնը։
Կենտրոնի բացմանը ներկա էին մարզային իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, Տաթև համայնքի սոցիալական հանձնաժողովի անդամներ, ծնողներ։
Կենտրոնը սոցիալ-հոգեբանական և ոչ ֆորմալ սոցիալ-կրթական աջակցության ծառայություններ կտրամադրի Տաթև համայնքի 5 բնակավայրերի 6-18 տարեկան՝ այդ թվում նաև հատուկ կարիքներ ունեցող, տեղահանված և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին և նրանց ծնողներին։ Թե՛ երեխաներին, թե՛ նրանց ծնողներին հնարավորություն կտրվի ստանալ լրացուցիչ ոչ ֆորմալ սոցիալ-կրթական ծառայություններ, նոր գիտելիքներ ու հմտություններ, վերջիններս կսոցիալականացվեն և կինտեգրվեն համայնքային կյանքին ու հասարակությանը։
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից, «Վիննեթ Գորիս» զարգացման հիմնադրամի և «Հայկական Կարիտաս» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։