Դիտումների քանակը` 27
Իրականացվել են փողոցների մաքրման աշխատանքներ Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրում
Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրում իրականացվել են տարածքի մաքրման և բարեկարգման աշխատանքներ։
Աշխատանքների ընթացքում մաքրվել են բնակավայրի փողոցներ, հասարակական տարածքներ և հարակից հատվածները՝ ապահովելով առավել մաքուր և խնամված միջավայր բնակիչների համար։
Աշխատանքները համակարգվում են Տաթև համայնքի «Բարեկարգում և գյուղաշխատանքներ» ՀՈԱԿ-ի կողմից։
Համայնքապետարանը կոչ է անում բնակիչներին պահպանել մաքրություն և հոգատար վերաբերմունք ցուցաբերել համայնքի նկատմամբ։