Առաջարկում եմ, բոլոր պատերազմի մասնակիցներին էլ զրկել ընտրելու իրավունքից: Որովհետև քաշել են ու չեն զոհվել:
Բոլոր էն մեր փոքր երկրի քաղաքացիներին (որ անունը չի կարելի տալ) ծագումից ելնելով ուղակի զրկել ընտրելու իրավունքից:
Փոխարենը
Շոպլիկ բլոգեռներին տալ մարդա 10 ձայն:
Քծնող մտավորականներին(նույն շոպլիկն ա ուղակի, մտավորական են պիտի հայեցի բնութագրվեն) տալ մարդա 20 ձայն:
Խորը հարմարվող սպորտսմեններին տալ 1ական ձայն, բայց ամեն տեղամասում: Ինչքան վազեն էնքան ընտրեն:
Գրպանի արտիստներին էլ մի բան տվեք թող տուն պահեն… Ճշտել եմ ձայն չեն ուզում:
Մեկ էլ առաջարկում եմ սահմանադրական հանրաքվեն հակառակ անել:
«Համաձայն եք չէ»? Լինի հարցը: Ու ով դեմ ա գա քվեարկի, ով չգա համարվի, որ ավտոմատ կողմ ա:
Շատ վատ տեղ է դառնում մեր պետությունը մարդու համար օր օրի
Հ.Գ. Մինչ Հանրաքվեն ստուգեք «Մայր Հայաստան»-ի զենքի իրավունքը: Հավաստի ինֆո կա, որ ապօրինի է: Գոնե մի 3 օրով փագեք նրան: