Շախմատ Կոռնիձորում․ մեկնարկում է տարվա ամենասպասված մրցաշարը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հարգելի հայրենակիցներ,

սիրով հայտնում ենք, որ ընթացիկ ամսվա 19-ից 21-ը մեր հիմնադրամի նախաձեռնությամբ կանցկացվի 2025թ. Կոռնիձորի շախմատի առաջնությունը: Մրցաշարը կազմակերպվում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հովանու ներքո, Սյունիքի շախմատի ֆեդերացիայի, «Կոռնիձոր» հիմնադրամի և Տեղի համայնքապետարանի կողմից:

Մրցաշարի անցկացման ժամկետը՝ դեկտեմբերի 19-ից 21-ը

Անցկացման վայրը՝ Կոռնիձորի միջնակարգ դպրոց

Բացման օրը՝ ուրբաթ՝ դեկտեմբերի 19-ին ժամը 15:00-ին: Դեկտեմբերի 20-ին տուրերի սկիզբը ժամը 15:00-ից, իսկ դեկտեմբերի 21-ին՝ 11:00-ից

Մրցաշարը կլինի 9-տուրից՝ շվեյցարական մրցակարգով

Կանոնակարգը՝ արագ շախմատի՝ յուրաքանչյուր պարտիան 15 րոպե

Սահամնված են մրցանակներ 6 անվանակարգերում՝

Առաջին տեղ՝ Չեմպիոն

Երկրորդ տեղի մրցանակակակիր

Երրորդ տեղի մրցանակակակիր

Լավագույն ավագ մրցանակակիր

Ավագ մրցանակակիր II տեղ

Ավագ մրցանակակիր III տեղ

Լավագույն կրտսեր մրցանակակիր

Կրտսեր մրցանակակիր II տեղ

Կրտսեր մրցանակակիր IIIտեղ

Լավագույն կին մրցանակակիր

Կին մրցանակակիր II տեղ

Կին մրցանակակիր III տեղ

Հաղթող անվանակարգերում սահմանված են մրցանակներ և դրամական պարգևներ

Մրցաշարի գլխավոր մրցավարը կլինի Գորիսի մարզադպրոցի շախմատի մարզիչ Վարդան Քարամյանը

Մասնակից կարող են լինել Կոռնիձոր գյուղում բնակվողները, ինչպես նաև այլ վայրերից ծագումով կոռնիձորցիները: Պարտադիր պայման է շախմատ խաղալ գիտենալը:

Մրցաշարում գրանցվելու վերջնաժամկետն է դեկտոմբերի 18-ը ժամը 18:00

Մրցաշարում գրանցվելու և մանրամասներին ծանոթանալու համար կարող եք դիմել Մայիս Բաղդասարյանին(094 513254), Էդուարդ Սիմոնյանին և Լուսինե Քարամյանին:

Սիրելի համագյուղացիներ, խրախուսում ենք ակտիվորեն գրանցվել և մասնակցել Կոռնիձորի շախմատի առաջնությանը՝ հաշվի առնելով, որ անվանակարգերում մրցանակային տեղերը, նախորդ տարվա առաջնության համեմատ, ավելացվել են:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել