Նիկոլ Փաշինյանն իր թրքասիրությունը հիմնավորում է․ «Եթե թուրքին չսիրենք պատերազմ կլինի» թեզով։
Բայց մյուս կողմից ասում են ռուսներն են թուրքերի հետ մեր դեմ կռիվը սարքել։
Հիմա եթե Նիկոլի ասածով եք գնում ու համոզված եք, որ ռուսներն են կռիվը բերում մեր գլխին, կարող ա ճիշտը ռուսին սիրելն է, որ պատեարզմ չլինի։
Թե՞ հենց հարցը հասնում է ռուսին, բոլորիդ մոտ արթնանում է Ռեմբոն եւ պատրաստ եք մինչեւ մահ կռվել Պուտինի դեմ, ոնց որ ուկրաինացիք են անում։
Բայց ես գիտեմ, դուք կռվող տեսակ չեք, ոչ մեկի դեմ էլ կռվողը չեք։ Որովհետեւ ով իր հայրենիքի համար կռվել չգիտի, նա արդեն դրանով տալիս է իր բարոյական նկարագիրը։
Իսկ ինչու՞ եմ էդպես մտածում։
Որովհետեւ երբ Արցախի, մեր հայրենիքի համար կռվի մասին է խոսքը գնում, մեր թրքասերները սիրով կրկնում են․ ո՞ւմ երեխեքի հաշվին եք ուզում Արցախը պահել,֊ դրանով իսկ տալով իրենց ներքին բարոյականության դոկտրինը ֊ անհայրենիք, անսզկբունք․․․
հ․գ․ ուզում էի նկար դնել, չէի կողմնորոշվում։ Սրանից լավ պատասխան առկա իրականությանը դժվար է գտնել։
Լուսանկարում էն տղայի արձանն է, ով էն գլխից ասել է․ «Էս դիրքը հանձնողի․․․»։
Ինքը չի մտածել, որ եթե էս դիրքը հանձնեմ խաղաղություն կլինի կամ ես կենդանի կմնամ։
Դա եղել է 10 տարի առաջ, երևի էս ժամերին․․․․