ԹՈՒԹԱԿԸ ՆՈՐԻՑ ԿՐԿՆԵՑ![]()
Շատ ուղիղ պետք է ասել. եթե իշխանության մնա այն ուժը, որը հետևողականորեն քանդում է հայկական պետականության հիմքերը, ապա ադրբեջանական հատուկ ջոկատայինների մուտքը Հայաստանի տարածք այլևս չի լինելու վերացական վտանգ։ Դա դառնալու է լիովին գործնական և շատ իրական սցենար։
Այս ընտրությունն, ըստ էության, հերթական քաղաքական մրցակցություն չէ։ Խոսքը Հայաստանի՝ որպես ազգային պետության պահպանման կամ այդ կարգավիճակի վերջնական քայքայման մասին է։ Այստեղ ընտրությունը ոչ թե անձերի, այլ պետականության ճակատագրի միջև է։
Եթե պահպանվում է նույն իշխանությունը, ապա շարունակվելու է նույն գիծը՝ զիջումների, ապամոնտաժման, ինքնիշխանության բովանդակության նոսրացման և անվտանգության համակարգի կազմալուծման քաղաքականությունը։ Այդ պայմաններում արտաքին ներթափանցումը այլևս չի պահանջելու լայնածավալ պատերազմ։ Այն կարող է տեղի ունենալ փուլային, «տեխնիկական», «համաձայնեցված» կամ «միջանցքային» նոր ձևակերպումների տակ։
Հետևաբար, առաջիկա ընտրությունը պետք է դիտարկել հենց այս լրջությամբ. Հայաստանը մնալո՞ւ է ազգային պետություն, թե՞ վերածվելու է տարածքի, որի վրա ուրիշներն են որոշում ընդունում, իսկ ներսում գործող իշխանությունը միայն ձևակերպում է այդ պարտադրանքները որպես «խաղաղություն» կամ «կարգավորում»։
Աղբյուրը․ https://www.facebook.com/photo/?fbid=1611232914055697&set=a.471397494705917