«Միտանիք» ցանցի ստեղծման գործընթացը նոր փուլում է

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Կարծես թե «Միտանիքի» ստեղծման հարցում առաջընթաց է երևում։

Քանի որ այս հասարակությունը անվերջ դեպրեսիայի մեջ է և ցանցի աշխատանքներին աջակցելու մեր կոչերը մնացին մեծապես անպատասխան (անչափ շնորհակալություն այն քչաթիվ անհատներին, որոնք չզլացան նվիրատվություն կատարել այդ կարևոր նպատակի համար) նախաձեռնող խումբը շփումներ սկսեց արդեն 2 տարի առավելապես սփյուռքում և բջջային հավելվածների տեսքով նմանատիպ ծրագիր իրականացնող խմբի հետ։

Նախնական բանակցությունները բավականաչափ հաջող էին։

Հաստատուն համաձայնություն ձեռք բերվեց, որ մենք պատրաստ ենք տրամադրել տեխնոլոգիական մեր գործիքները՝ ձայնային, մեքենայական թարգմանության, թարգմանական շարժման շրջանակներում ստեղծված և ստեղծվելիք տեսանյութերը և ի վերջո զուտ ազգային և հայկական լեզվամտածողության ԱԲ֊ն փոխարեն նրանք կտրամադրեն իրենց նոր՝ համակարգչային հարթակը, որը պատրաստ կլինի մարտի վերջին, որպեսզի մեր նոր վերնախավը կարողանա այդ ցանցի միջոցով իրականացնել թիմային աշխատանքներ սովորական համակարգչային՝ ոչ բջջային ստեղնաշարով։

Եթե այն բավարար չլինի, մեր գործընկերները կօժանդակեն և կօգնեն վերջացնել մեր աշխատանքները։

Սա էլ Աստծո ու Նախախնամության կամքով է։

Հենց այնպես ոչինչ չի պատահում։

Այո, Նախախնամությունը սարսափելի կերպով պատերով է տալիս, երբ մարդիկ՝ զանգվածները սխալ որոշումներ են ընդունում ու աննպատակ աղմկում (ինչ տեսնում ենք 5 տարի շարունակ), բայց երբ որոշումը ճիշտ է, դու զգում ես այդ գերբնական ուժի հոգատար օգնությունը․ քո առաջ դռներ են բացվում։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել