Ձեր ուշադրությանն է ներկայացվում «Միտանիք» ազգային ցանցի խմբերի առաջարկվող ցուցակը, ուր մշակվելու և կիրառվելու են ծրագրեր թիմային աշխատանքի սկզբունքով։ Ազգային ցանցի այս հատվածը պայմանական անվանել ենք «Վերնատուն»։
Խնդրում ենք ծանոթանալ և կարծիքներ հայտնել ու առաջարկներ անել։
– Ազգային պետություն․ աշխարհաժողովային կառավարման մոդել (արդիականացված)
– Ազգային պետություն․ տեղական վարչական` նախարարական համակարգ
– Ազգային պետություն․ արտաքին քաղաքականություն
– Ազգային պետություն․ արտաքին շուկաներ և առևտրային ավանդական մոդելի վերականգնում
– Ազգային ռազմաարդյունաբերություն․ մեքենայական գործիքների մշակումը և կիրառում
– Ազգային ռազմաարդյունաբերություն․ այլընտրանքային միջոցներ (մարդկային ռեսուրսներ չպահանջող)
– Ազգային տնտեսություն․ նոր կացութաձև․ Շրջանառու ներդրումային հիմնադրամ
– Ազգային տնտեսություն․ ինչպե՞ս ապահովել պարենային անվտանգությունը
– Ազգային տնտեսություն․ ինքնաբավություն, սեփական շուկա
– Ազգային կրթություն․ բոլոնյան փակուղին և նրա հաղթահարման ուղիները
– Ազգային կրթություն․ ինչպե՞ս կիրառել մեքենայացված և արհեստական բանական միջոցներ
– Ազգային գիտություն․ նոր՝ ինքնաբավ ու ինքնուրույն տեխնոլոգիաներ հանուն ազգային շահերի
– Ազգային գիտություն․ միջուկային էներգետիկա
– Ազգային գիտություն․ միջինարևելյան և մասնավորապես իրանական մոդել
– Ազգային մշակույթ․ նոր մարտահրավերներ, սպառնալիքներ
– Ազգային լրատվություն և քարոզչություն․ ինչպե՞ս հաղթահարել արտաքին կախվածությունը և սպասարկել իրական օրակարգեր
– Ազգային լրատվություն և քարոզչություն․ մեքենայական միջոցների կիրառում
– Խորքային/Ցանցային Հայաստան․ ցանցային բջիջների ձևավորում և նրանց գործունեության խթանում։
– Գաղափարական․ ավանդված հիմքերի համակարգում
– Գաղափարական․ ապագայի մոդելը
Այսօր Հայաստանի բարձրակարգ մասնագետների 90֊ից ավել տոկոսը հայտնվել անգործունյա, կարելի է ասել, ընդհատակյա վիճակում։ Տարբեր, թեկուզ ընդդիմադիր հարթակներից ու ամբիոններից ելույթ ունենալը, հարցազրույց տալն ամենևին արդյունավետ չէ։ Պրակտիկ գործից ու գործընկերային շրջապատից կտրված խոսքը ոչ մի խնդիր չի լուծում խոսքի այս խայտառակ արժեքազրկման պայմաններում։ Հնարավոր չէ առանձին խրամատներում տեղավորված մարդկանց՝ մասնագետների կարծիքները և առաջարկներն արձագանք առաջացնեն և մղեն քայլերի։
Ուստի հրավիրում ենք «Վերնատուն» այն մտավորականներին, գիտնականներին ու բարձրակարգ մասնագետներին, որոնք կարող են միտքը՝ գաղափարն իրականություն դարձնել թիմային աշխատանքով։
Չափազանց կարևոր նախապայման․ առանց ողբասանության, հոռետեսության, տրտունջների, բողոքների, դատարկ վիճաբանությունների, քննարկումների նրանք պետք է ի վիճակի լինեն կենտրոնանալու մեր շատ արդիական ու սուր խնդիրների վրա՝ ջանալով գտնել լուծումներ, արարել ու քայլ առ քայլ իրականացնել մեր ազգային ու հավաքական իղձերից բխող ծրագրեր։
Թեկնածուները պետք զերծ լինեն անձնական ամբիցիաներից, սեփական եսը կարևորելով չտրվեն ապակառուցողական քայլի և չշեղվեն օրակարգերից։
Ավելորդ է նշել, որ ցանցը նախատեսված է ԻՐԱՊԵՍ ազգային գիտակցությամբ առաջնորդվողների համար։
Արևմտամետ ու ռուսամետ անձերի համար «Միտանիքի» դուռը փակ է։ Չի լինելու բացառություն անգամ նրանց համար, ովքեր դիմակավորվել են ազգային կերպարով։
Եթե, դժբախտաբար, անձերի քչություն լինի, մենք խնդիրներն լուծելու ենք մեքենայական գործիքների օգնությամբ՝ կանգ չենք առնելու։