Մեր ազգային ամենամեծ խնդիրներից մեկը գիտե՞ք որնա. ինչ-որ թեմայից անտեղյակ, իսկ որոշ դեպքերում նաև անգրագետ լինելով` հանրային կարծիքներ հայտնելը, պնդումներ անելը:
Մի քանի օր առաջ տեսանյութ հրապարակեցի, որտեղ ժողովրդին կոչ էի անում սալորի «այգին» վառելափայտի տեղ գան կտրեն տանեն, որ տեղը մեծ մշակություն ենք սկսում:
Վաաաաայ, ծառերը կտրում եքքքք, թթվածիննն, սալորը ստամոքսին օգուտա, կամ …
Ջիգյարներ ջան, ուրեմն լսեք:
Ոչ ոք հոգեկան հիվանդ չի` տնտեսական օգուտ տվող այգին կտրի, ոչ, այգին կաշխատի, բարիք կստեղծի և շահույթ կտա:
Հետևաբար, եթե կտրվումա, ուրեմն օգուտ չկա, այսինքն, այգին կամ կենսունակ չի, կամ ծերա, կամ հիվանդա…
«Թթվածինը»
Սիրելիներսսսս, մարզերում էդ թթվածնի պակասը չկա, Երևանի պես չի, և առհասարակ, դեկորատիվ ծառը պետք է տարբերել պտղատու ծառից. ֆունկցիաները տարբեր են:
«Ստամոքսին օգուտա»
Դե կներեք, հիմա ես ֆերմե՞ր եմ, թե՞ Բուժինֆոյի Վահեն:
Իսկ հիմա էլ ավելի ուշադիր.
Ոչ միայն նշված այգին, այլև ՀՀ բոլոր չմշակվող-լքված պտղատու այգիները պետք է հանվեն, քանի որ.
Հանդիսանում են վնասատուների օջախներ՝ դառնում միջավայր հիվանդությունների զարգացման համար,
Վարակում են հարևան այգիներն ու միջավայրը, ազդում բերքատվության և բերքի որակի վրա,
Դառնում են պատճառ հարևան այգիներում քիմիկատների՝ հերբիցիդների օգտագոծման համար, որն էլ իր հերթին քաղցկեղի առաջացման հիմնական պատճառներից է….
Էսպես շատ կետեր կարող եմ գրել, բայց էսքանը երևի բավարարա…
Վերջապես, թողենք հողը շնչի:
Միայն երեկ ու էսօր ընդունել ենք մոտ 50 խումբ, առանց մի կոպեկ վճարելու կտրել-տարել են` լուծելով իրենց ձմռան տաքանալու խնդիրը…
Հարցս ուղղում եմ ինձ քննադատողներին.
Իսկ դուք ի՞նչ եք արել էս երկու օրերի ընթացքում:
Լինենք համբերատար
Հ.գ. Մեկ էլ գիտե՞ք ցավը որնա.
Ծառ վերացնող են ասում մարդու, ում ընտանիքը 20 տարվա մեջ հարյուր հազարավոր տնկիներա արտադրել…