Մեղրի համայնքում անցկացվեց 2026 թվականի արագ շախմատի առաջնությունը
Մեղրի համայնքում կայացավ 2026 թվականի արագ շախմատի առաջնությունը, որն անցկացվեց երկու փուլով։
Առաջնության կիսաեզրափակիչ փուլը տեղի ունեցավ հունիսի 20-ին՝ Մեղրու թիվ 1 դպրոցում։ Կիսաեզրափակիչ փուլի արդյունքներով 1-ից 9-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները իրավունք ստացան մասնակցելու եզրափակիչ փուլին։
Եզրափակիչ փուլն անցկացվեց հունիսի 23-ին՝ Ագարակի մշակույթի տանը:
Հետաքրքիր և լարված մրցապայքարի արդյունքում Մեղրի համայնքի 2026 թվականի արագ շախմատի առաջնության առաջին պատվավոր տեղը զբաղեցրեց Արտյոմ Մանուկյանը։
Երկրորդ տեղը զբաղեցրեց Երվանդ Մելիքսեթյանը,
իսկ երրորդ տեղը՝ Գոռ Արզումանյանը։
Հաղթողներն ու մրցանակակիրները Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի կողմից պարգևատրվեցին պատվոգրերով և դրամական պարգևներով։
Շնորհավորելով մասնակիցներին՝ համայնքի ղեկավարը շնորհակալություն հայտնեց առաջնության կազմակերպիչներին և շախմատիստներին՝ ակտիվ մասնակցության համար՝ ընդգծելով, որ նա մշտապես շարունակելու է աջակցել շախմատի զարգացմանն ու երիտասարդների մարզական նախաձեռնություններին։
Շնորհավորում ենք հաղթողներին և բոլոր մասնակիցներին՝ մաղթելով նոր հաջողություններ ու հաղթանակներ։