ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեկնարկում է դպրոցականների ամառային հանգստի ծրագիրը
Հարգելի՛ համաքաղաքացիներ,
ՀՀ պետական բյուջեի միջոցներով այս տարի ևս մեկնարկում է 7-13 տարեկան դպրոցականների 2026 թվականի ամառային հանգստի կազմակերպման ծրագիրը (երկու հերթափոխով, 10-ական օրով)։ Հանգիստն իրականացվելու է մանկական առողջարարական ճամբարներում՝ սկսած սույն թվականի հունիսի 20-ից:
Ամառային ճամբարից կարող են օգտվել զոհված, հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող զինծառայողների և աշխարհազորայինների երեխաներ, ծնողազուրկ երեխաներ, անապահովության գնահատման համակարգում հաշվառված, 0-ից բարձր միավոր ունեցող կամ սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքների երեխաներ (որոնց ամսական եկամուտը ցածր է օրենքով սահմանված սահմանային շեմի 185%-ից), ազգային փոքրամասնությունների ընտանիքների երեխաներ (նրանց վրա եկամտի սահմանափակումը չի տարածվում):
Գրանցվելու համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը՝ երեխայի անձը հաստատող փաստաթղթի կամ ծննդյան վկայականի պատճենը, շահառու խմբին պատկանելությունը հիմնավորող
փաստաթուղթ (տեղեկանք, քաղվածք և այլն), ծնողի կամ օրինական ներկայացուցչի համաձայնությունը:
Ավելի մանրամասն տեղեկատվությանը և անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` https://www.irtek.am/views/act.aspx?aid=132764