Դիտումների քանակը` 18
Կապանի Լեռնահարստացման Կոմբինատի և Երևանի պետական համալսարանի միջև ձևավորված սերտ համագործակցության շրջանակում այսօր մեկնարկել է «GEO MAP-CAMP․ քարտեզագրելով Սյունիքի ապագան» եռօրյա գիտակրթական ծրագիրը։
Ծրագրի հանդիսավոր բացմանը մասնակցել են Կապանի Լեռնահարստացման Կոմբինատի կառավարման խորհրդի նախագահ Սասուն Ավետիսյանը, ընկերության ղեկավար կազմը և Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։