Մարոկկոյում իմ երկարատև գործունեությունը մեծ դաս հանդիսացավ․ տրանսպորտային ու լոգիստիկ հնարավորությունները դա նախ և առաջ առավելություն է գլոբալիստական խոշոր բիզնեսի, բայց ոչ տեղի բնակչության համար։
«Փայլուն» տրանսպորտային ու լոգիստիկ ֆասադների ներքո այդ բնակչությունը շարունակում է մաքառել իր տնտեսական գոյատևման համար։
Եթե չեք հավատում, այցելեք Մարոկկո կամ հետաքրքրվեք, թե ինչ է փոխվել սովորական մարոկկացու կյանքում այս «փառահեղ բարեփոխություններով»
Հիմա Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի համատեղ հայտարարության վերաբերյալ։
Դա գլոբալիստական հերթական բլեֆն է, որը ոչինչ չի տալու Հայաստանի ազգաբնակչությանը։
Ի՞նչ պետք է ավելացնի Հայաստանի խանութներում վաճառվող ատամի խոզանակների տեսակները և քանակությունը։
Ինչպիսի՜ «պրոգրես»։
Իսկ այդ ժամանակ տեղական շուկայում կանհայտանան տեղական ապրանքները, ինչպես դա Մարոկկոյում է։ Ահռելի գյուղատնտեսական հնարավորություններ ունեցող երկրում դուք չեք տեսնի ապրանքների բազմազանություն և ոչ մի շրջանում։ Ընդամենը մի քանի տեսակ նարինջ, մանդարին բոլոր վայրերում։
Ես չգիտեմ, թե ինչու են կոմունիկացիոն ու լոգիստիկ «մասնագետներն» ագրեսիվորեն բնակչությանը գլուխն մտցնում գլոբալ ուղիների քարոզով, առավել ևս այս խեղճուկրակ երկրում, բայց ակնհայտ փաստ է, որ գլոբալ համակարգը խոր ճգնաժամի մեջ է։
Այն ինչ վաղուց կատարվում է Իրանում, Ռուսաստանում, Չինաստանում վկայում է, որ գերհագեցած գլոբալիստական համակարգը, մեղմ ասած, այլևս չի աշխատում։
Այդ երկրներում ինքնատիպ, ինքնուրույն ու ինքնաբավ տնտեսության մոդելն է գործում ու այդպես էլ լինելու է ամբողջ աշխարհում պոստ֊գլոբալիստական փուլում։
Մտածեք այս մասին։
Ինքնուրույն ու ինքնաբավ տնտեսությունը դա ինքնիշխանության ամենամեծ գրավական է