Մարիամ Միրզախանին՝ առաջին կին Ֆիլդսյան մրցանակակիրը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Մարիամ Միրզախանին՝ իրանցի աշխարհահռչակ մաթեմատիկոսն, ով առաջին կինն էր, որ արժանացավ Ֆիլդսյան մրցանակի:

Կան մարդիկ, ովքեր կոտրում են կարծրատիպեր և ցույց են տալիս, որ կյանքում ամեն ինչ հնարավոր է։ Մարիամ Միրզախանին կոտրել է ոչ թե մեկ, այլ մի քանի կարծրատիպեր մաթեմատիկայում, ինչի մասին կպատմենք ձեզ այսօր․

1)      Եթե երեխան մաթեմատիկական հակում չունի, ապա մաթեմատիկա չի կարողանա սովորել – Միրզախանին ծնվել է  1977 թվականին Իրանում և կրտսեր դպրոցական տարիքում պատկերացրել է իր ապագան գրականության ոլորտում։ Մաթեմատիկայով հետաքրքրվել է միայն, երբ ավագ եղբայրը ցույց է տվել նրան 1-ից 100 թվերի գումարի հաշվարկի Գաուսի մեթոդը։ Բավական ուշ հետաքրքրվելով մաթեմատիկայով, այնուամենայնիվ, կարողացել է 2 անգամ ոսկե մեդալի արժանանալ մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում․ առաջին անգամ հավաքել է 41 միավոր 42-ից, իսկ երկրորդ անգամը՝ հավաքելով առավելագույն 42 միավորը՝ ցուցադրել բացարձակ արդյունք։

2)      Մաթեմատիկոսը պետք է արագ մտածի – Իրանի՝ ամենահեղինակավոր Շարիֆի համալսարանն ավարտելուց հետո Մարիամը ասպիրանտուրան անցկացնում է Հարվարդի համալսարանում։ Իր և իր կոլեգաների հավաստմամբ նա խնդիրների վրա շատ երկար և դանդաղ մտածելու հակում ուներ։ Բայց, բացի այդ, նա ուներ խնդիրների վրա համառորեն և երկար աշխատելու  սովորություն և հարցազրույցներից մեկում նշել էր, որ “մաթեմատիկայի գեղեցկությունը տեսնելու համար պետք է զգալի էներգիա ու ջանք թափել”

3)      Մաթեմատիկան աղջիկների համար չէ – Միրզախանին եղավ առաջին աղջիկը, ով ներկայացրեց Իրանը մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում և հենց առաջին փորձից էլ գրանցեց շլացուցիչ արդյունքներ։ Դրանով չսահմանափակվելով՝ Մարիամը 2014 թվականին դարձավ առաջին կին Ֆիլդսյան դափնեկիրը (Նոբելյան մրցանակի համարժեքը մաթեմատիկայում)՝ նրա բացառիկ ներդրման համար ռիմանյան մակերևույթների և դրանց մոդուլների տարածությունների դինամիկայի և երկրաչափության ոլորտում ։ Օրինակը ուժ ունի` ընդամենը 6 տարի անց Մարինա Վյազովսկայան դարձավ երկրորդ կին Ֆիլդսյան դափնեկիրը։

Մարիամ Միրզախանին կյանքից վաղաժամ հեռացել է 2017 թվականին՝ ընդամենը 40 տարեկան հասակում։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել