Գերմանիայում մասնակցեցի Social Impact Award Summit-ին, որտեղ ներկայացա իմ «Հիդրոպոնիկ ջերմատներ» նախագծով։
Այս գաղափարը ծնվել է 2020-2023 թվականների հայ-ադրբեջանական հակամարտություններից հետո, երբ տեսա, թե ինչ դժվարություններ ունեն մեր ֆերմերները՝ հողերի կորստի, կերի բարձր գների եւ կաթի գնի նվազման պատճառով։
Գագաթնաժողովի ընթացքում հնարավորություն ունեցա կիսելու եւ քննարկելու այս նախագիծը , եւ եւս մեկ անգամ համոզվեցի թե ինչպես կարելի է սոցիալական ձեռներեցության միջոցով լուծել նմանատիպ խնդիրներ։
Համաշխարհային փորձառությունը կրկին ցույց տվեց, որ նույնիսկ փոքր նախագծերը կարող են մեծ ազդեցություն ունենալ, երբ դրանց հիմքում կանգնած է համայնքին աջակցելու նպատակ։
Լսեցի պատմություններ աշխարհի տարբեր ծայրերից, հանդիպեցի նույն արժեքները կիսող մարդկանց, և նոր ոգեշնչում ստացա՝ շարունակելու իմ ճանապարհը։
Շնորհակալ եմ Impact Hub Yerevan, Social Impact Award, IDBank, AraratBank OJSC և առանձնահատուկ Նաիրի Մելքոմ Մելքոմյան-ին կազմակերպչական հսկայական աշխատանք տանելու եւ հրաշալի փորձառության համար։
Շնորհակալություն բոլորին՝ աջակցության և վստահության համար։
Առաջիկայում դեռ շատ ասելիք ունեմ Սյունիքում նորարարական հիդրոպոնիկ համակարգերի մասին։