Մասնագիտական վերապատրաստում ֆրանսերենի ուսուցիչների համար

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Մասնագիտական վերապատրաստում ֆրանսերենի ուսուցիչների համար

ՀՀ ԿԳՍՄ նախարարության, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և France Education International-ի համագործակցությամբ իրականացվող ֆրանսերենի ուսուցիչների մասնագիտական զարգացման ծրագրի շրջանակում Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի ֆրանսերենի ուսուցչուհի Մերի Մալինցյանը մասնակցել է վերապատրաստմանը՝ որպես վերապատրաստող։

Ծրագիրն ուղղված է Հայաստանում ֆրանսերենի դասավանդման որակի բարելավմանը, ժամանակակից կրթական մոտեցումների ներդրմանը և ուսուցիչների մասնագիտական կարողությունների շարունակական զարգացմանը։

Վերապատրաստումների ընթացքում ընդհանուր ֆրանսերենի ուսուցիչները հնարավորություն են ստանում ծանոթանալ նորարարական մեթոդներին, հաղորդակցական և գործնական ուսուցման արդյունավետ ձևերին, մշակել ու կիրառել ժամանակակից կրթական գործիքներ, ինչպես նաև կատարելագործել դասապրոցեսի կազմակերպման հմտությունները։

Նման նախաձեռնությունները կարևոր դեր ունեն կրթության որակի բարձրացման, մասնագիտական փորձի փոխանակման և սովորողների համար առավել արդյունավետ ու հետաքրքիր կրթական միջավայր ձևավորելու գործում։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել