Հարգելի՛ գորիսեցիներ
Հունիսի 1-ին Գորիսի համայնքապետարանը սիրով հրավիրում է բոլորին մասնակցելու երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված «Մանկությունը բեմում է» խորագիրը կրող տոնակատարությանը։ Օրվա ընթացքում Գորիսում նախատեսվում են տարատեսակ միջոցառումներ, որոնք ուրախություն և ժպիտ կպարգևեն մեր փոքրիկներին։
Օրակարգ՝
• Ժամը 14։00 – Նկարների ցուցադրություն՝ Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի Գորիսի մասնաճյուղում:
• Ժամը 16։30-ից՝ տոնական միջոցառումների մեկնարկ Գորիսի Գրիգոր Տաթևացու անվան հրապարակում՝
• Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցի աշակերտների ձեռքի աշխատանքների և նկարների ցուցադրություն տաղավարներում, խեցեգործության, նկարչության վարպետության դասերի կազմակերպում, գիպսե քանդակների նկարազարդում,
• Շոուներ, խաղեր, շուրջպար երեխաների հետ՝ հեքիաթների, մուլտֆիլմերի հերոսների մասնակցությամբ,
• Շախմատի, շաշկու, բազկամարտի սիրողական մրցաշարեր, պարանի ձգում,
• Նկարում են փոքրիկները՝ կավճանկարչություն, նկարազարդում
• Վիկտորինաներ, խաղ–մրցույթներ, ինտերակտիվ խաղեր, կրեատիվ նկարներ ունենալու հնարավորություն,
• Մանկական գրքերի ցուցադրություն տաղավարում, նկարազարդումներ, ինտերակտիվ խաղեր,
• Ժամը 17։00 – Մանկական համերգային ծրագիր՝ երաժշտական դպրոցների, պարային խմբերի մասնակցությամբ։
Սիրով սպասում ենք բոլորին