Մանազկերտցիների կողմից Տուղրիլին ուղարկված օժիտի մասին

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

ԹՈՒՐՔԵՐԻՆ ՋԱՐԴԵԼՈՒ ԴՐՎԱԳՆԵՐ

1054թ. Տուղրիլ բեկը հսկայական բանակով Ատրպատականից ներխուժում է Հայաստան ու պաշարում Մանազկերտը: Սելջուկյան բանակում տրտնջոցներ են սկսվում, թե անգործ ենք:

Զորքի թալանի անհագ ցանկությանը հագուրդ տալու համար երեք օր անց Մանազկերտի պաշարումը դադարեցվում է և զորքը երեք մասի բաժանելով ուղարկվում է Կարս, Կարին ու Ավնիկ: Մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ թյուրքերի առաջ բոլորը փախչում էին՝ Հայաստանում ամենուրեք նրանք անհաջողության են մատնվում:

Այս կռիվներից մեր ժողովրդի հիշողության մեջ մնացել է Կարսում թյուրքերի կրած պարտության հետևյալ դրվագը. Թաթուլ անունով մի իշխան մարտում մահացու վիրավորում է Արսուբան ամիրայի որդուն: Հաջորդ մարտում գերված Թաթուլին Տուղրիլն ասում է, որ եթե երիտասարդը մահանա՝ կհրամայի տանջամահ անել: <<Եթե հարվածն իմն է՝ չի ապրի>> ասում է Թաթուլը:

Կարսի, Կարինի ու Ավնիկի տակ կրած խայտառակ պարտություններից հետո Տուղրիլը փորձում է ձախողված արշավանքը գոնե մի ինչ-որ հաջողությամբ ավարտել ու նահանջի ճանապարհին նորից պաշարում է Մանազկերտը: Մանազկերտի պաշտպանությունը գլխավորում է մեր լեգենդար զորավարներից մեկը՝ Բարսեղ Ապուքապը, որը հետագայում աչքի ընկավ Ուռհայի և Հայոց Միջագետքի ազատագրման մարտերում:

Իր ժամանակի աշխարհի ամենահզոր բանակի դեմ մանազկերտցիների պայքարը շարունակվում է մեկ ամիս: Այս ընթացքում նրանք կարողանում են այրել թյուրքերի՝ մեծ քարանետ մեքենան, խափանում են ամրոցի տակ փորած ականներով քաղաք ներթափանցելու նրանց փորձը, գրոհը կասեցնելուց հետո կարողանում են վերականգնել քանդված պարիսպը և այլն: Վերջում էլ, սատկած խոզի վրա գրում են <<Տուղրի՜լ, այս խոզը քեզ կին արա, մենք էլ Մանազկերտը որպես օժիտ քեզ կտանք>> ու մի հայ հոգևորականի նախագծով սարքված քարանետ մեքենայով նետու նրա ճամբարի ուղղությամբ:

Կատաղած Տուղրիլը սպանել է տալիս իրեն Հայաստան մտնելու խորհուրդ տված իմաստունին և հեռանում է մեր երկրից: Սելջուկյան տերության ծաղկման շրջանում Տուղրիլը մինչև իր մահը չի համարձակվում վերադառնալ Հայաստան:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել