Մայրության և գեղեցկության տոնը Գորիսի մանկապարտեզներում
Գորիս համայնքի մանկապարտեզներում նշվեց գարնան ամենաջերմ տոներից մեկը՝ մայրության և գեղեցկության տոնը՝ լի հուզիչ պահերով, անմոռանալի ակնթարթներով։ Փոքրիկները հանդես եկան գեղեցիկ երաժշտական կատարումներով, հուզիչ արտասանություններով և բարեմաղթանքներով, աշխույժ ու դիտարժան պարային կատարումներով։
Միջոցառման նպատակն է երեխաների մեջ սերմանել երախտագիտության և հարգանքի զգացում մայրության և ընտանեկան արժեքների նկատմամբ, արժևորել ու գանահատել մայրիկի դերը հասարակության մեջ և երեխայի կյանքում։
Մանկապարտեզները ողողված էին ժպիտներով, ծաղիկներով ու մանկան անկեղծ խնդությամբ՝ օրը վերածելով իրական գարնանային հեքիաթի։ Մայրության և գեղեցկության տոնը պարզապես օր չէ․ այն հիշեցում է աշխարհի ամենաջերմ, ամենամաքուր և անսահման սիրո մասին։