Հուլիսի 6-ից նոր կարգավորում․ երբ կարելի է վերականգնել վարորդական իրավունքը առանց քննություն հանձնելու

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Սույն թվականի հուլիսի 06-ից ուժի մեջ է մտնում «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին թիվ ՀՕ-241-Ն օրենքը։

Նոր կարգավորումների համաձայն վարելու իրավունքից զրկելու մասին Հայաստանի Հանրապետության իրավասու այլ մարմնի (ոստիկանության)՝ ուժի մեջ մտած ակտի հիմքով դադարեցված՝ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից տրված վարելու իրավունքը, վարելու իրավունքը դադարելու հիմքը վերանալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, դիմելու դեպքում, մեկ անգամ վերականգնվում է առանց որակավորման քննություններ հանձնելու՝ օրենքով սահմանված պետական տուրքի վճարմամբ, և սահմանվում է փորձաշրջան՝ մեկ տարի ժամկետով, իսկ երկրորդ կամ հաջորդ անգամները՝ որակավորման քննություններ հանձնելուց հետո:

Կարևոր է իմանալ, որ 2020 թվականի հունվարի 1-ից մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կայացրած ակտի հիմքով դադարեցված՝ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից տրված վարելու իրավունքը մեկ անգամ վերականգնվում է առանց որակավորման քննություններ հանձնելու՝ օրենքով սահմանված պետական տուրքի վճարմամբ, և սահմանվում է փորձաշրջան՝ մեկ տարի ժամկետով՝

1) սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, դիմելու դեպքում, եթե վարելու իրավունքը դադարելու հիմքը վերացել է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը․

2) վարելու իրավունքը դադարելու հիմքը վերանալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, դիմելու դեպքում, եթե վարելու իրավունքը դադարելու հիմքը վերացել է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո։

Խորհրդատվության համար գրեք @legist.team-ին

Սյունիքի գրասենյակ | ք․Գորիս, Մաշտոցի 9

Կենտրոնական գրասենյակ | ք․Երևան, Երվանդ Քոչար 20

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել