Դիտումների քանակը` 35
![]()
Այսօր հոգեգալստյան տոնին վերհիշում ենք, թե ինչպե՛ս Տիրոջ հարությունից 50 օր անց Սուրբ Հոգին կրակե լեզուների տեսքով իջավ առաքյալների վրա Վերնատանը, ուր նրանք հավաքված էին միասիրտ և միաբան։ Առաքյալները զորացան իրենց հավատքի մեջ և ավելիով ըմբռնեցին Հիսուսի խոսքերը՝ դրանից հետո սփռվելով աշխարհով մեկ և քարոզելով Սուրբ Ավետարանը։ Այլ խոսքով՝ այս տոնը հավատքի զորացման և Եկեղեցու ծննդյան տոնն է։
Ամեն մարդու կյանքում էլ ինքնատիպ Հոգեգալուստ է Ս․ Մկրտությունը, որով անդամագրվում ենք Քրիստոսի Եկեղեցուն և ուխտում այլևս նորն ապրել Քրիստոսով։
Թող Սուրբ Հոգին առաքյալների նման մեզ էլ զորացնի՝ միշտ ճշմարտության ճանապարհներով քայլելու և նույն Ճշմարտության՝ մեր Տիրոջ մասին վկայելու։