Հնարավորություն Սյունիքի ՓՄՁ-ների համար՝ ստանալու մինչև €100,000 դրամաշնորհ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հայտերի ընդունում Սյունիքում գործող ՓՄՁ-ների համար

Ուրախ ենք հայտարարել, որ «Շուկայի առանցքային դերակատարների» աջակցության մրցութային հայտերի ընդունումը Սյունիքում գործող ՓՄՁ-ների համար բաց է։

Ոլորտները՝

Գյուղատնտեսություն (բացառությամբ առաջնային արտադրությունից)

Արդյունաբերություն (բացառությամբ բնությանը վնաս հասցնող արտադրությունից և հանքարդյունաբերությունից)

Զբոսաշրջություն և հյուրընկալություն

Հայտատուների համապատասխանության չափանիշները`

Պետական գրանցում ունեցող բիզնես, որն ունի 3+ տարվա փաստացի գործունեություն Սյունիքում

Տարեկան շրջանառությունը՝ 20 միլիոն դրամից ավելի

Առնվազն 10 մշտական աշխատակից

Մատակարարների ցանց (20+ գյուղատնտեսության և արդյունաբերության համար, 5+ զբոսաշրջության համար)

Դրամաշնորհային աջակցություն․ €50,000-ից մինչև €100,000 համարժեք ներդրումներ հաղթող ընկերությունների համար:

Հարցերի և մանրամասների համար միացեք մեր տեղեկատվական հանդիպումներին, որոնք տեղի կունենան՝

Կապանում – փետրվարի 11, 11։00-13։00

Սիսիանում – փետրվարի 12, 12։00-14։00

Առցանց – փետրվարի 17, 15։30-17։00

Մասնակցելու համար գրանցվեք հետևյալ հղումով՝ https://forms.office.com/e/h8yY95r23n

Գրանցված մասնակիցներին կտեղեկացվեն անցկացման վայրի մասին էլ․փոստի միջոցով։

Ձեր հարցերը կարող եք ուղղել նաև էլեկտրոնային փոստի միջոցով r2dsyunik@ada.gv.at հասցեին մինչև փետրվարի 20-ը։ Բոլոր հարցերի պատասխանները կհրապարկվեն փետրվարի 24-ին մեր կայքում և ֆեյսբուքյան էջում։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը ս․թ․փետրվարի 28-ն է։

Հաղթողներն ընտրվելու են գնահատող հանձնաժողովի կողմից։

Մանրամասների և դիմումի ձևանշումի համար այցելեք՝ https://www.r2dsyunik.am/hy/news/publications

#ԴիմակայունՍյունիք#ԹիմԵվրոպա

R2D Սյունիք ծրագիրն իրականացվում է «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնության» շրջանակում՝ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ և համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալության կողմից։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել