Հերոսի հիշատակը՝ կենդանի գործերով

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

ԱՅԴՊԵ’Ս ԿԼԻՆԻ ՄԻՇՏ

Ի’նչ լավ է, որ դու կաս, հերոս եղբայր իմ Մերուժան։ Առյուծասիրտ Արմենուհի դուստրդ իր արժանապատիվ կեցվածքով, որն Արցախի հերոսական ժողովրդի հավաքականությունն է խորհրդանշում, պատիվդ այնպես պահեց, որ ՍՏԻՊԵՑ ՍԽԱԼԸ ՉՈՔԻ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ։ ԱՅԴՊԵ’Ս ԿԼԻՆԻ ՄԻՇՏ։

……………………………………………………..

Իմ անփոխարինելի մարտական ընկեր Մերուժանը երեկ տեսիլքի պես այցելեց ինձ…

…………..

_ Վաչե’, իմացա, որ կորցրել ես այն մարդու հասցեն, ում ծեր մորը Շահումյանի անկումից հետո ես ազատեցի ադրբեջանական գերությունից։

_ Ախ, Մերուժ, շատ որոնեցի, ի վերջո գտա։ Գրիշան հիմա ապրում է Մոսկվայում։ Նա այս տարիների ընթացքում մի քանի անգամ այցելել է Հայաստան’ Սյունիք, որ ինձ գտնի, չի հաջողվել։ Գրիշան խնդրել է իմ միջոցով գլուխ խոնարհել քո ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ, որ իր ծեր մոր կյանքը ոչ միայն փրկեցիր’ քո հերոսական արարքով նրան ազատելով ադրբեջանական գերությունից ու Գորիսի մեր տանը միավորելով Արցախի հարազատներին, այլեւ այնպես արեցիր, որ նա իր զավակների շրջապատում բազմաթիվ տարիների երջանիկ կյանքով ապրի։ Գրիշան խնդրել է նաեւ իր լուսահոգի մոր անունից նույնպես շնորհակալություն հայտնել քեզ։

Ինչ լավ է, որ այցելեցիր ինձ, իմ հերոս եղբայր։

ՎԱՉԵ ՄԿՐՏՉՅԱՆ

ԳՈՐԻՍ

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել