Մեկ շաբաթ է մնացել ընտրություններին։
Կարող է թվալ պարադոքսալ, որ ես այս գերքաղաքանացված ժամանակաշրջանում երբևէ չեմ խոսել ընտրություններից։
Ինչպե՞ս կարելի է ակտիվ քաղաքական դիրքորոշում ցուցաբերել, բայց լինել կատարյալ անտարբեր ընտրությունների թեմային։
Իրականում թյուր կարծիք է։
Ոչ թե ես խոսք չունեմ ասելու, այլ այդ գերկարևոր ու առանցքային թեմայով խոսքս ասել եմ դեռ 2021 թվականի սկզբին։
Շատ դժվարությամբ՝ երկունքի ցավերով է ծնունդ առել արդիականացված «Աշխարհաժողովային կառավարման մոդելը» ետպատերազմյան փուլում, երբ փլուզված էր ամեն ինչ։
Հիմա կոչ չեմ անի վերընթերցել այդ փաստաթուղթը, որովհետև արդի հասարակությունը չկարողացավ համապատասխան ենթադրություններ անել տեկտոնական ցնցումներից՝ Նախախնամության փորձություններից և կրկին ընտրեց փտած ու դեգրադացված հին մոդելը՝ հիմնված օտարների կողմից պարտադրված սահմանադրության, այսպես կոչված «մարդու իրավունքների», «ժողովրդավարության» վրա։
Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ մեծ սրիկայություն է երկրի ճակատագիրը վստահել ստամոքսային ու այլ ստոր բնազդներով առաջնորդվող դեգրադացված, տգետ ու ինքնուրույնություն չունեցող հասարակությանը։
Այլևս չկա միջին խավ, որը հանդիսանում էր ժողովրդավարության միակ երաշխիքը։ Այն թիրախավորված սկսվել է ոչնչացվել ԱՄՆ֊ում և Եվրոպայում անցյալ դարի 70-ականների կեսերից և ներկայումս այն իսպառ ոչնչացված է։ Նրա տեղը զբաղեցրել է կորպորատիվ պլանկտոնը, որն ունենալով կախյալ եկամուտի միջոցներ բացարձակապես չունի ինքնուրույնություն։ Չե՞ք հավատում նայեք այսօրվա Հայաստանի «առաջադեմ» տեխնոկրատների վարքին։ Իրականությունից կտրված հումոր, ծաղրանք, անլրջություն, կասկածանք ամեն ինչի նկատմամբ։ Այդ զանգվածը խոսք չունի ասելու պիղծ ռեժիմի դեմ, դեռ մի բան էլ հաճույքով համագործակցում է կոլլաբորացիոնիստական սկզբունքով։ Ընտրություններն էլ նրա համար անմակարդակ ու իմաստազուրկ ցինիցմի դրևորման առիթ է մանկակական ավազամանում՝ մանկական մուլտֆիլմերի հագուստներով ու դիմակներով։ Խոսքս, անշուշտ, «Բոլորին դեմ եմ» պսևդո՝ փուչիկ ուժի մասին է։
Դե եթե պատրաստվում եք հակադարձել, փորձեք այդ սերունդին համեմատել 88-ականների հետ երկրի այս ծանրագույն շրջանում․․․․
Հաջորդ պատճառը ժամանակակից դեմոկրատական ընտրությունների փակ, գաղտնի սկզբունք է։ Այսինքն կարելի է ընտրություն կատարել կատարյալ անպատասխանատվությամբ առանց ոչ մի հետևանքի, որը հակասում է արդարության վերաբերյալ մեր ազգի ավանդական պատկերացումներին։
Հետո էլ զարմանում ենք, թե ինչու է արդարությունը հեռու այս հասարակությունից։
Միայն «պատասխանատվություն֊վաստակ֊իրավունք» շղթայով կարելի է հաստատել արդար հասարակակարգ ինչպես արել են մեր նախնիները անհիշելի ժամանակներից։ Դա նշանակում է, որ ՄԻԱՅՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԿԱՐԵԼԻ Է ՎԱՍՏԱԿԵԼ ԸՆՏՐԵԼՈՒ ԵՒ ԸՆՏՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ։
Էլ ի՞նչ հեծանիվ հնարել այս նոր ժամանակներում։
Դժբախտաբար այսօրվա հասարակությունը հետամուտ չեղավ գտնելու և վերադառնալու իր ԱՐԴԱՐակենտրոն ու հաստատուն արմատներին։ Նա ցինիկաբար ու անխոհեմաբար այդ ծանր բեռը կրկին դնում է իր սերունդների ուսերին։
Ի՞նչ անել՝ ինչ հակադրել այս մարդկային համատարած անպատասխանատվությանը ու թուլամորթությանը։
Տեխնոլոգիական այս դարում հնարավորություններ կան մեքենայական՝ արհեստական գործիքակազմով շտկել իրավիճակը։ Այն ինչ չեն անում հասարակության անդամները, կանեն մեքենաները, եթե այս մեքենաները պատրաստված և ուսուցանված են ազգային արժեքներով, գաղափարներով՝՝ հիմնադրույթներով, բարոյական ու էթիկական աքսիոմաներով։
Առնվազն 4 տարի նոր տեխնոլոգիանեերն ակտիվ կիրառվում են անվտանգության բնագավառում քայլ առ քայլ ամրապնդելով հայրենիքն ազատագրելու ջանքերը։ Դա ինձ ու իմ թիմակիցների համար մեծ ոգևորության աղբյուր է։ Աշխատելով խաղաղ տեխնոլոգիաների բնագավառում մենք փորձում եքն հասնել մեր անվտանգային գործընկերների մակարդակին։