Գլոբալ շուկաների վերլուծաբան. Անցյալ գիշեր հելիումի համաշխարհային մատակարարման 33%-ը ոոչնչացվեց։
Ջեք Պրանդելի. Բոլորի ուշադրությունը «նավթի» վրա է, բայց ոչ մեկի ուշադրություն չի դարձնում «հելիումի» արտադրության վրա։ Սա սխալ է։ Կատարը անցյալ գիշեր կորցրել է հելիումի համաշխարհային մատակարարման 33%-ը։
Շատերը կարծում են, որ հելիումը պարզապես օդապարիկներ լցնելու համար են։ Բայց նայեք, թե իրականում ինչ է այս նյութը իրենից ներկայացնում.
ՄՌՏ սարքեր. Հեղուկ հելիումն օգտագործվում է սարքերը սառեցնելու համար։
Միկրո չիպերի արտադրություն. Բոլոր կիսահաղորդիչները (չիպերը) դրա կարիքն ունեն։
Ավիատիեզերական. Հրթիռային և տիեզերական համակարգեր։
Քվանտային համակարգիչներ և առաջադեմ հետազոտական լաբորատորիաներ։
Հելիումին փոխարինող չկա։
Հիմա նայեք ռիսկի տակ գտնվող տարածաշրջաններին.
Հարավային Կորեա. Samsung-ը և SK Hynix-ը տագնապի մեջ են։
Թայվան. TSMC-ն անհանգստացած է։
Ճապոնիա. Նրանք ունեն ընդամենը 60 օր մինչև ճգնաժամի սկսվելը։
Սինգապուր. Տարածաշրջանային չիպերի արտադրության կենտրոնը ռիսկի տակ է։
Գերմանիա. Գները արդեն կրկնապատկվել են։
Չինաստան. Սկսել է արագ պաշարներ կուտակել։
Ամերիկա. Գների կտրուկ աճ է սպասվում։