Հարթաշենի պատմության էջերից․ Մորուս Հասրաթյանի արժեքավոր վկայությունը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հարթաշենի պատմության էջերից

Մեր գյուղի պատմությունը սկսվում է այն բնակավայրերից, որոնք ժամանակի ընթացքում միավորվեցին և դարձան ներկայիս Հարթաշենը։ Այդ պատմության կարևոր աղբյուրներից մեկը հայ նշանավոր պատմաբան-բանասեր Մորուս (Մարգար) Ստեփանի Հասրաթյանի 1972 թվականին հեղինակած «Ձորաշեն-Գորու» հոդվածն է։Այս աշխատությունը կարևոր վկայություն է: Սիրով ներկայացնում եմ հոդվածից մի հատված՝ հավատալով, որ մեր անցյալը ճանաչելով՝ ավելի ամուր ենք կառուցում մեր ապագան։

Պատմությունը մեր արմատներն են, իսկ դրանց պահպանումը՝ մեր բոլորի պատասխանատվությունը։

«Հայաստանի, մասնավորապես լեռնոտ վայրերի (որպիսին էր եւ Սյունիքը) գյուղական բնակավայրերի մեծագույն մասն ունի 2-3 հազար տարիների անցյալ: Այդ անվիճելի է հատկապես բնական ամուր դիրք ունեցող այն վայրերի համար, որոնք ունեցել են աղբյուրներ կամ գտնվել են հոսող ջրերի ափին: Այդ ապացուցվում է նաեւ հնագիտական տվյալներով: Խոր հնադարից եկող նման գյուղերից մեկն էլ Գորու- Ձորաշեն գյուղն է: Այդ բանում համոզված եմ նաեւ նախկին անվան պատճառով:Անկասկած, այդ վայրում երկար դարեր ապրել է մի տոհմ, որն աճելով, դարձել է մի ցեղ: Այդ տոհմի-ցեղի անունը եղել է Գորա կամ Գոր:Գոր-Գորա տոհմը մեծացել, ցեղ է դարձել եւ տրոհվել առանձին գեղջկական համայնքների: Դրա ապացույցը ոչ միայն գորաների մշտական կենտրոնական վայրն ու դիրքն է, այլեւ Գորու անվան գոյությունը՝ շատ մոտիկ վայրում: Ըստ երեւույթին գորա ցեղի բեկորներից մեկը, բաժանվելով, ոչ հեռու ձորակում նոր բնակություն է հաստատել՝ պահպանելով իրենց տոհմանունը Գորու ձեւով:Անտարակույս, Գորուն… խոշոր չի եղել եւ երեւի միշտ էլ մնացել է փոքրիկ, որը թելադրվել է նաեւ նրա բնական անձուկ միջավայրից: Միայն ունեցել է այն առավելությունը, որ դժվարամատչելի է եղել: Մինչեւ հեղափոխությունը գյուղը եղել է Բեգական, թեեւ գյուղի գրեթե բոլոր բնակիչները գաղթել էին Խոյից (մի քանի տուն՝ Սալմաստից) 1828թ.:Թե ինչպես է 18-րդ դարի կեսերին ավերված Գորու գյուղը դարձել շուշեցի Ումբրումյան բեկերի սեփականությունը, առայժմ չեմ կարող ասել: Սրանց վերջին աղջիկներից մեկն ամուսնացել է ինչ-որ Անանյաններից մեկի հետ եւ գյուղը դարձել է այս նոր, ավելի ագահ շահագործողների սեփականությունը: Ամեն եկամուտի տասանորդը գյուղացիները տարել են Շուշի, մինչեւ որ դարի սկզբին դարձել է դրամական հարկ՝ 400-600 ռուբլի: 1914-18 թթ. առաջին պատերազմին գյուղից մասնակցել է 80 հոգի, որից ինը հոգի զոհվել է:1918 թ. Բաքվի քաղաքացիական կռիվների եւ քաղաքը Թուրքիայի կողմից գրավելու ընթացքում Գորուից զոհվել եւ սպանվել է 14 տղամարդ:1918-20 թթ. ազգամիջյան թշնամության ժամանակ զոհվել է երկու հոգի:1919-21 թթ. սաստիկ սով է ապրել գյուղը, ոչ միայն հացի պակասն է քայքայել, տանջել գյուղի բնակիչներին, այլեւ աղի պակասը…»:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել