Հանրապետությունում ծնեբեկի մշակության նոր էջը պաշտոնապես բացված է. հիմնել ենք ծնեբեկ արտադրողների միությունը:
Հարթակ, որը կլուծի ոլորտի մարտահրավերներն ու ծառացած խնդիրները:
Նպատակը. համախմբել ֆերմերներին, համախմբել ուժերը, հիմնել ծնեբեկի արտեր հանրապետության բոլոր մարզերում, վնաս կրելու փոխարեն օգտվել կլիմայական գոտիներից, հստակ օրինակներով ցույց տալ ճանապարհներ՝ ինչպես արդյունավետ աշխատել հողի հետ և ինչպես շահույթ ստանալ հողից, նորովի՝ տեխնոլոգիապես, զարկ տալ անմշակ հողերին և վերջապես Հայաստանը բրենդավորել աշխարհի շուկաներում:
Խոշոր տնտեսական միավոր, որն իր հետևից կամրացնի գյուղերը` լուծելով բազում սոցիալական խնդիրներ:
Միությունը նախագահելու եմ ես՝ ձեր խոնարհ ծառան:
Միության խորհրդի, տնօրինության և կազմի մասին կպատմեմ շուտով: Առաջիկայում պատրաստվեք նաև մեր մեծ հանդիպմանը: