Դիտումների քանակը` 10
Հայ ասպետս 20 տարեկան է…..
Միայն ես գիտեմ, թե ինչ արժես դու ինձ համար. իմ հասուն կյանքի նպատակ, բովանդակություն, իմաստ ու վերջին երազանք։ ԴՈՒ իմ առաքելությունն ես, Աստծո շնորհն ու պատիժը, Հայրենիքին ծառայելու իմ վերջին զենքը։
Իսկ հիմա ԴՈՒ նաև նույնացել ես ՄԵՆՈՒԱՅԻՍ հետ. ամեն ինչ անցողիկ է կյանքում, և մի օր, երբ ես չլինեմ, բոլորն էլ մոռանալու են Մենուայիս, և միակ ճանապարհը, որ կհավերժացնի նրան, ՔՈ կայացումն է, ՔՈ հասունացումը` 30 ամյակը, 40_ ը, 50_ ը……
Մեծացիր, իմ վերջին զավակ, առ քո գրկի մեջ հայկազուն փոքրիկներին ու կերտիր նրանցով նոր Հայաստան…..
Դու իմ վերջին հույսն ես, վերջին աղոթքը, վերջին ԵՐԱԶԱՆՔԸ։
Ծնունդդ շնորհավոր, իմ չափահաս դարձած զավակ։