Դիտումների քանակը` 35
Քրիստոնյա հայորդիներս, որ ապրել ենք ցավը հայրենազրկության և ողբերգությունը ցեղասպանության, կոչված ենք հավատքի վկայություն բերելու, որ աշխարհում զորանան խաղաղության ու համերաշխության ուղիները, արդար խորհուրդներն ու գործերը:
Արժանավոր զավակներն եք հայրերի ու կոչված եք կրելու հավատքի և ազգային արժեքների պաշտպանության խաչը, արդյունավորելու հայապահպանության, երիտասարդ սերնդին հայրենական ավանդներով և քրիստոնեական արժեքներով կրթելու առաքելությունը, նպաստելու Հայ Դատի, Արցախի ժողովրդի ազատ ապրելու իրավունքի հաղթանակին:
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ