Հայաստանի կորուստների նոր հռետորաբանությունը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Աննա Հակոբյանը գրել է` 2018֊ի ամռանը նախաձեռնել եմ 《Կանայք հանուն խաղաղության》արշավը, ՄԻԱՄՏԱԲԱՐ ՀԱՎԱՏԱԼՈՎ, որ գուցե հնարավոր կլինի կանխել պատերազմը։

Գերվստահ եմ` գալու է պահը, ամուսինն էլ հայտարարելու է`

֊ Քարվաճառը հանձնեցի, ՄԻԱՄՏԱԲԱՐ ՀԱՎԱՏԱԼՈՎ,

֊ Արցախը ճանաչեցի Ադրբեջանի կազմում` ՄԻԱՄՏԱԲԱՐ ՀԱՎԱՏԱԼՈՎ,

֊ Կիրանցը կործանեցի` ՄԻԱՄՏԱԲԱՐ ՀԱՎԱՏԱԼՈՎ,

֊ միջանցք տվի` ՄԻԱՄՏԱԲԱՐ ՀԱՎԱՏԱԼՈՎ,

֊ Տիգրանաշենն ու Ոսկեպարը հանձնեցի` ՄԻԱՄՏԱԲԱՐ ՀԱՎԱՏԱԼՈՎ,

֊ Սահմանադրությունը փոխեցի` ՄԻԱՄՏԱԲԱՐ ՀԱՎԱՏԱԼՈՎ,

֊ Հայոց ցեղասպանությունն ուրացա` ՄԻԱՄՏԱԲԱՐ ՀԱՎԱՏԱԼՈՎ,

֊ Անկախության հռչակագրից հրաժարվեցի` ՄԻԱՄՏԱԲԱՐ ՀԱՎԱՏԱԼՈՎ,

֊ 300 հազար ադրբեջանական խաժամուժին բերի ՀՀ` ՄԻԱՄՏԱԲԱՐ ՀԱՎԱՏԱԼՈՎ,

֊ Հայաստանն ապառազմականացրի` ՄԻԱՄՏԱԲԱՐ ՀԱՎԱՏԱԼՈՎ,

֊ Ադրբեջանն ու Թուրքիան ինչ ուզեցին` արեցի` ՄԻԱՄՏԱԲԱՐ ՀԱՎԱՏԱԼՈՎ..

Ողբերգությունն այն է, որ այս զույգի` Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ ուղղված բոլոր ծրագրերն ու գործողությունները մատուցվում են ահա այսպիսի անմեղ` 《միամտաբար հավատալու》սոուսով։ Կործանարար քայլերի քողածածկման և հասարակ մարդկանց կողմից ներում ստանալու հանճարեղ կոնցեպտ։

Իսկ տրագիկոմեդիայի վերջում նախատեսված են ներողության խոսքեր, գուցե` Հուդայի արցունքներ. ներողություն եմ խնդրում զոհերի համար, գերիների համար, Տիգրանաշենի համար, Հռչակագրի համար, Սահմանադրության համար, Հայաստանի համար…

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել