Դիտումների քանակը` 25
Լայն թափով մեկնարկել են համամարզային շաբաթօրյակի աշխատանքները։
Համայնքի բոլոր բնակավայրերում ակտիվորեն իրականացվում են տարածքների մաքրման, բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ։ Մաքրվում են փողոցները, բակային տարածքները, հանրային վայրերը, ինչպես նաև իրականացվում է աղբահանություն և ծառատունկ։
Շաբաթօրյակին մասնակցում են համայնքի աշխատակիցները, կրթական հաստատությունների ներկայացուցիչները և բնակիչները՝ միասնաբար նպաստելով մաքուր և բարեկարգ միջավայրի ձևավորմանը։
Կոչ ենք անում բոլորին միանալ նախաձեռնությանը և իրենց ներդրումն ունենալ համայնքի զարգացման ու գեղեցկացման գործում։