Կկարողանա՞ Սամվել Կարապետյանը Հայաստանը հանել այս ճգնաժամայի վիճակից․ Արտուր Խոջաբաղյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Էս գրառման շրջանակում գրում եմ իմ կարծիքն «Ուժեղ Հայաստան» կուսակցության վերաբերյալ։

(Նախորդը գրել էի ՀՅԴ֊ի մասին, եթե հետաքրքիր է, հղումը կդնեմ մեկնաբանության մեջ)։

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ այսօր աշխարհը եւ Հայաստանն ապրում է ծանր ժամանակաշրջան։

Ցանկացած սրտացավ մարդ էս պարագայում չի կարող անտարբեր լինել երկրում եւ աշխարհում կատարվող իրադարձությունների վերաբերյալ։

Ամեն հայ իր հնարավորությունների շրջանակում կարող է եւ ինչ որ տեղ նաև պարտավոր է օգտակար լինել երկրին։

Իսկ ի՞նչ կարելի է ակնկալել աշխարհի երեւի ամենահարուստ հայից էս պարագայում։

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Սամվել Կարապետյանը համագործակցել է բոլոր իշխանությունների հետ (այդ թվում Նիկոլենց) բոլոր ժամանակներում եւ իրականացրել շատ շատ ներդրումներ Հայաստանում։

Եթե գրեմ դրանց մասին շատ երկար կդառնա հրապարակումը։

Ու ես լրիվ նորմալ եմ վերաբերվում, երբ նման մաստշաբի մարդը հանձն է առնում կառավարել երկիրն այս ճգնաժամային ժամանակաշրջանում։

Շատերը նրան քննադատում են՝ անվանելով ռուսաստանցի գործարար։

Սա անհեթեթություն է։

Եթե ձեզ թվում է, որ այսօր իշխանության պիտի գա մարդ ով պիտի խզի «հարաբերությունները» ՌԴ֊ի հետ, ապա դուք Հայաստանի շահերից չեք խոսում։

Մեզ այսօր պետք են մարդիկ, ովքեր կկարողանան ԲԱԼԱՆՍԱՎՈՐՎԱԾ քաղաքականություն վարել։

Իսկ բալանսավորված քաղաքականություն կարող են վարել միայն այնպիսիք, ովքեր ունեն ուժեղ կապեր աշխարհի բոլոր կողմերում։

Սամվել Կարապետյանն այս առումով հատուկ հայտարարություն արեց, նշելով որ ՌԴ հազվագյուտ գործարարներից է, որը չի ընկել արևմտյան պատժամիջոցների տակ։

Սա արդեն իսկ նշանակում է, որ ինքն ընդունելի կերպար է նաեւ արևմուտքում։

Նրանք շատ լավ կապեր ունեն Չինաստանի հետ։

Ես տեսնում եմ նաեւ, որ Սամվել Կարապետյանն այս պահին նպատակ ունի միավորել Հայաստանի բոլոր ուժերը, նրանք չեն բացառում մինչեւ իսկ ՔՊ֊ում աշխատող պրոֆեսիոնալ մասնագետների հետ համագործակցությունը, եթե դա բերելու է Հայաստանի բարօրությանը։

Նրա թիմի անդամներին լավ չեմ ճանաչում, բայց վստահաբար կարող եմ պնդել, որ Նարեկ Կարապետյանը շատ լավ պատրաստված գործիչ է եւ շատ լավ է հասկանում թե՛ տնտեսությունը, թե՛ բիզնեսը։

Սամվել Կարապետյանի կարողությունը Հայաստանի բյուջեից շատ է։

Չեմ կարծում թե իր շահերից է բխում մտնել էս քաղաքականության մեջ, առավել եւս աչքը բյուջեի միջոցների վրա չի լինելու հաստատ։

Կկարողանա՞ Սամվել Կարապետյանը Հայաստանը հանել այս ճգնաժամայի վիճակից։

Բոլորիս համար էլ պարզ է, որ դա հնարավոր է համայն հայության ջանքերի մեկտեղումով եւ ես տեսնում եմ, որ նա ընդհանուր առմամբ ընդունելի կերպար է բոլորի կողմից։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել