Դե ինչ, կարճ ներկայացնենք «Իրական Հայաստանը»։
Այս «Իրական Հայաստանում» իշխանական բլոգերը սադրում ու հայհոյում է շարքային քաղաքացուն, հետո սպառնում, որ այդ քաղաքացուն կձերբակալեն, ու ձերբակալում են՝ խուլիգանության համար։
Այս «Իրական Հայաստանում» մի «քաղաքական գործիչ» իր «կուսակցությամբ» ընտրական պրոցեսում ծառայում է իշխանությանը, իսկ ընտրությունից հետո նրա ղեկավարած «լրատվականը» պետությունից անվճար տարածք է ստանում։
Այս «Իրական Հայաստանում» լիքը «գործարարներ» բազմաթիվ խախտումներ են անում, բայց հալածանք է սկսվում քաղաքական հայտ ներկայացրած ընդդիմադիր գործարարների նկատմամբ։
Այս «Իրական Հայաստանում» երեք ընտրատեղամասի քվեարկությունը չեղարկելով ապահովվում է իշխող ուժի չվաստակած 5/3-րդն ԱԺ-ում, իսկ ԱԺ անցած ընդդիմադիր կուսակցություններից մեկը մի քանի տասնյակ ձայների պակասով չի անցնում խորհրդարան։
Այս «Իրական Հայաստանում» չկա արդարություն, ազատություն, ինքնիշխանություն, աջժանապատվություն։ Վայելե(ն)ք։ Սա բոլորիս բերած «իրական Հայաստանն» է։